Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խմբի համանախագահները հայ-ադրբեջանական սահմանին դիտարկում են անցկացրել, որի ժամանակ հակառակորդի կողմից հնչել են կրակոցներ: Կրակոցներն արձանագրել են Ե.Ա.Հ.Կ.-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները: Դիտարկումից յետոյ համանախագահները հատել են սահմանը եւ այցելել Հայաստան: Իջեւանում Ե.Ա.Հ.Կ. Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Տաւուշի մարզպետ Յովիկ Աբովեանին: Վերջինս համանախագահներին ներկայացրել է սահմանամերձ գիւղերում առկայ իրավիճակն ու այն խնդիրները, որոնք առաջանում են մարզում կրակոցների հետեւանքով:

Համանախագահները կարճատեւ հանդիպում են ունեցել նաեւ քաղաքացիների հետ, ովքեր ներկայացրել են այն խնդիրները, որոնք առկայ են «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղութիւն» իրավիճակում:

Իջեւանում հանդիպումներից յետոյ համանախագահներն եկել են Երեւան: Այստեղ  համանախագահները կը հանդիպեն Հ.Հ.-ի նախագահին, Ա.Գ.-ի նախարարներին:

Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով հոկտեմբերի 15-ին Բաքւում էին:

Տարածաշրջանային այս այցի նպատակը Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստումն է: Ամերիկացի համանախագահը տարածաշրջան չի այցելել: